Մատչելիության հղումներ

ՄԻՊ ներկայացուցիչները «Նուբարաշեն» ՔԿՀ-ում տեսակցել են Հրաչյա Հարությունյանին


Արխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները, այդ թվում՝ բժիշկ-մասնագետն այցելել են «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ՝ տեսակցելու Ռուսաստանում 6 տարի 9 ամսվա ազատազրկման դատապարտված և երեկ Հայաստան տեղափոխված Հրաչյա Հարությունյանին:

Ըստ օմբուդսմենի աշխատակազմի, նրանք առանձնազրույց կունենան Հարությունյանի հետ, կծանոթանան առողջական վիճակին, կուսումնասիրեն պահման վայրի պայմանները:

Նշենք, որ չորս տարի ռուսաստանյան բանտում անցկացնելուց հետո Հրաչյա Հարությունյանը տեղափոխվեց Հայաստան՝ պատժի մնացած մասն այստեղ կրելու համար:

Հիշեցնենք, Տրոիցկի շրջանի դատարանը 2014 թվականի օգոստոսին Հարությունյանին 6 տարի 9 ամսվա ազատազրկման էր դատապարտել մերձմոսկովյան Պոդոլսկ քաղաքի մոտակայքում տեղի ունեցած վթարից հետո, որի հետևանքով 18 մարդ զոհվել, տասնյակ մարդիկ վիրավորվել էին։

Ըստ քննության, Հարությունյանի վարած բեռնատարը պատշաճ ձևով չի սպասարկվել, արգելակները սարքին չեն եղել, ինչի մասին նա պարտավոր էր իմանալ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG