Մատչելիության հղումներ

ԱՄՆ դեսպանատուն․ ՀՀ երկարաձգված անձնագրով, եթե այն վավեր է, ԱՄՆ վիզա տրամադրվում է


Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանությունը հաղորդագրություն է տարածել ՀՀ երկարաձգված անձնագրով ԱՄՆ վիզա տրամադրելու հարցով, որին անդրադարձել են լրատվամիջոցները:

«ԱՄՆ դեսպանությունը երկարաձգված անձնագրով վիզա տրամադրում է, եթե վիզայի թողարկման պահին անձնագիրը վավեր է: Հին նմուշի անձնագրերում, որտեղ դրվում է ելքի կնիք, անհրաժեշտ է, որպեսզի ելքի կնիքը վավեր լինի առնվազն մինչև ԱՄՆ-ից վերադառնալու պահը», - ասված է հաղորդագրությունում:

«Նոր անձնագրերում ելքի կնիք չի դրվում, ուստի վիզան տրամադրվում է վավեր անձնագրի առկայության պարագայում: Բացի այդ, ցանկացած ոք վավերականության ժամկետը լրացած անձնագրում վավեր ու անվնաս ԱՄՆ վիզա ունենալու պարագայում կարող է ուղևորվել ԱՄՆ՝ այդ վիզայով ու իր նոր վավեր անձնագրով, եթե իհարկե հին ու նոր անձնագրերում կենսաչափական տվյալները նույնն են», - նշում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG