Նախնական տվյալներով՝ հունական Կոս կղզու մոտակայքում երկրաշարժի հետևանքով տուժածների շրջանում Հայաստանի քաղաքացիներ կամ հայեր չկան, տեղեկացնում է Հայաստանի արտգործնախարարությունը։
Այսօր տեղական ժամանակով ժամը 2:31 երկրաշարժ է գրանցվել Հունաստան-Թուրքիա սահմանային գոտում՝ Կոս կղզուց 5 կմ հարավ-արևելք։ Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 9 բալլ:
Ըստ նախնական տվյալների, Կոս կղզում մահացել է երկու, տուժել՝ մոտ 120 մարդ, և ևս 70-ը՝ հարակից կղզիներում, ասված է Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրությունում: