Մատչելիության հղումներ

Ըստ Կրեմլի՝ Մոսկվան և Վաշինգտոնը բանակցում են կիբերանվտանգության համատեղ աշխատանքային խմբի հարցով


ԱՄՆ և Ռուսաստանի նախագահների հանդիպումը Համբուրգում՝ Մեծ քսանյակի գագաթնաժողովի շրջանակում, 7-ը հուլիսի, 2017թ․
ԱՄՆ և Ռուսաստանի նախագահների հանդիպումը Համբուրգում՝ Մեծ քսանյակի գագաթնաժողովի շրջանակում, 7-ը հուլիսի, 2017թ․

Մոսկվան և Վաշինգտոնը բանակցում են կիբերանվտանգության համատեղ աշխատանքային խումբ ստեղծելու շուրջ, երեկ հայտարարել է Ռուսաստանի նախագահի՝ կիբերանվտանգության գծով հատուկ ներկայացուցիչ Անդրեյ Կրուտսկիխը։

«Բանակցություններն ընթացքի մեջ են, տարբեր մտքեր են փոխանակվում, և կողմերը ընդունում են, որ նման շփումները կարևոր են», - ասել է Կրուտսկիխը։

Ռուսաստանցի պաշտոնյաներից մեկը, ով ուղեկցում էր Վլադիմիր Պուտինին Մեծ քսանյակի Համբուրգի գագաթնաժողովում, ասել է, որ Ռուսաստանի և ԱՄՆ նախագահները համաձայնել են քննարկել այս հարցը կա՛մ ՄԱԿ-ի միջոցով, կա՛մ աշխատանքային խմբի։

Դոնալդ Թրամփը ևս ասել էր, որ Պուտինի հետ քննարկել է համատեղ աշխատանքային խումբ ստեղծելու գաղափարը, սակայն կոնգրեսականների կողմից քննադատության ենթարկվելուց հետո Թվիթերում գրել էր՝ քննարկել են, սակայն դա դեռ չի նշանակում, որ այդ աշխատանքայի խումբը ստեղծվելու է։

ԱՄՆ նախագահի՝ հակաահաբեկչական հարցերով խորհրդական Թոմաս Բոսերթը Մեծ քսանյակի գագաթնաժողովից հետո լրագրողներին ասել էր՝ դեռևս շատ վաղ է համարել, որ Միացյալ Նահանգները Ռուսաստանի հետ կհամագործակցի կիբերանվտանգության խնդիրների շուրջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG