Մատչելիության հղումներ

ԱՄՆ ֆիննախը 2 միլիոն դոլարով տուգանել է Exxon Mobil-ին, Թիլերսոնը դիմել է դատարան


ԱՄՆ ֆինանսների նախարարությունը 2 միլիոն դոլարով տուգանել է նավթագազային հսկա Exxon Mobil ընկերությանը՝ 2014 թվականին Ռուսաստանի նկատմամբ Միացյալ Նահանգների պատժամիջոցները խախտելու համար։

Խախտումը տեղի է ունեցել 2014-ի մայիսին նախագահ Բարաք Օբամայի կողմից պատժամիջոցներ սահմանելուց շաբաթներ անց։ Պատժամիջոցներն ուղղված են առաջին հերթին ռուսական պետական «Ռոսնեֆտ» ընկերության և մասնավորապես դրա ղեկավար Իգոր Սեչինի դեմ։

Ֆինանսների նախարարության հայտարարությունում ասվում է, որ Exxon Mobil-ի դուստր ձեռնարկությունները տարբեր պայմանագրեր են ստորագրել Սեչինի հետ։

ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը, ով այն ժամանակ Exxon Mobil-ի ղեկավարն էր, ֆինանսների նախարարության այս գործողությունները սկզբունքորեն անարդար է անվանել և հայցով դիմել է դաշնային դատարան։

Նշենք, որ Exxon Mobil-ը միայն անցած տարի 7.8 միլիարդ դոլարի շահույթ է ունեցել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG