Մատչելիության հղումներ

Նավալնիին քննադատում են Ուկրաինայի անջատականների ներկայացուցչի հետ բանավեճին մասնակցելու համար


Ալեքսեյ Նավալնի, Իգոր Գիրկին

Ռուսական ընդդիմության ամենայտնի առաջնորդ Ալեքսեյ Նավալնին և Ուկրաինայի անջատողականների նախկին հրամանատարներից մեկը թեժ բանավեճ են ունեցել, որը քննարկումների և քննադատությունների առիթ է տվել։

Ազատական ուժերի որոշ ներկայացուցիչներ Նավալնիին քննադատել են, որ նա համաձայնել է մասնակցել Իգոր Գիրկինի հետ բանավեճին, ով Արևելյան Ուկրաինայի անջատականների առաջատար ներկայացուցիչներից էր պատերազմի վաղ շրջանում։

Գիրկինը, ով առավել հայտնի է «Ստրելկով» մականունով, ավելի վաղ հայտարարել էր, որ Ուկրաինայի արևելքի ինքնահռչակ հանրապետությունների իշխանությունները մահապատժի են ենթարկել թալանի մեջ մեղադրվողներին։

Արևելյան Ուկրաինայում ամերիկյան լրագրողների կողմից բացահայտված փաստաթղթերում նշվում է, որ Գիրկինը ինքը առնվազն երեք մահապատիժ է իրականացրել։

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG