Մատչելիության հղումներ

Երկրաշարժ Հունաստան-Թուրքիա սահմանին․ առնվազն երկու մարդ զոհվել է, կան հարյուրավոր վիրավորներ


Սույն թվականի հուլիսի 21-ին, տեղական ժամանակով ժամը 2:31 (Գրինվիչի ժամանակով` հուլիսի 20-ին ժամը 22:31) Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 36.78 և արևելյան երկայնության 27.31 աստիճան աշխարհագրական կոորդինատներով՝ Հունաստան-Թուրքիա սահմանային գոտի, Կոս կղզուց 5 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 6.6 մագնիտուդով երկրաշարժ:

Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 9 բալլ:

Ըստ նախնական տվյալների, հունական Կոս կղզում մահացել է երկու, տուժել՝ մոտ 120 մարդ, և ևս 70-ը՝ հարակից կղզիներում, ասված է Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG