Մատչելիության հղումներ

Կրեմլ. Պուտին-Թրամփ գաղտնի հանդիպում չի եղել


Ռուսաստանի նախագահի խոսնակը հերքել է տեղեկությունները, թե նախագահներ Դոնալդ Թրամփն ու Վլադիմիր Պուտինը երկրորդ, գաղտնի հանդիպումն են ունեցել Համբուրգում՝ Մեծ քսանյակի գագաթնաժողովում: Լրագրողների հարցին ի պատասխան Դմիտրի Պեսկովը միաժամանակ հաստատել է, որ երկու առաջնորդների միջև ոչ պաշտոնական զրույց է եղել ընթրիքի ընթացքում:

Գաղտնի հանդիպման մասին պնդումները կեղծ էր որակել նաև Սպիտակ տան ղեկավարը: Նախօրեին «Նյու Յորք Թայմս»-ին տված հարցազրույցում Դոնալդ Թրամփը կրկին պնդել է, թե Պուտինի հետ այդ զրույցը տևել է 15 րոպե և որ իրենք հիմնականում հաճոյախոսություններ են փոխանակել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG