Հայաստանի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի այսօրվա մի շարք հրամանագրերով դատախազության համակարգում կադրային փոփոխություններ են կատարվել:
Մասնավորապես, դատախազության հաղորդագրության համաձայն՝
- Տիգրան Ամբարյանը նշանակվել է Հայաստանի զինվորական դատախազի տեղակալ, Զինվորական կենտրոնական դատախազության քրեական հետապնդման ոլորտում կայազորների զինվորական դատախազությունների գործունեությունը վերահսկող բաժնի պետ՝ ազատվելով Գլխավոր դատախազության կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի պաշտոնից;
- Արսեն Սիմոնյանը նշանակվել է Գլխավոր դատախազության կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ՝ ազատվելով Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազի պաշտոնից;
- Սիսակ Խաչատրյանը նշանակվել է Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազ՝ ազատվելով Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազի պաշտոնից;
- Դավիթ Վեքիլյանը նշանակվել է Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազ՝ ազատվելով Արագածոտնի մարզի դատախազի պաշտոնից;
- Ռաֆայել Խաչատրյանը նշանակվել է Կոտայքի մարզի դատախազ՝ ազատվելով Երևանի Էրեբունի, Նուբարաշեն վարչական շրջանների դատախազի պաշտոնից;
- Արմեն Չիչոյանը նշանակվել է Էրեբունի, Նուբարաշեն վարչական շրջանների դատախազ՝ ազատվելով Երևանի Շենգավիթ վարչական շրջանի դատախազի պաշտոնից;
- Գրիգոր Էլիզբարյանը նշանակվել է Շենգավիթ վարչական շրջանի դատախազ՝ ազատվելով Լոռու մարզի դատախազի պաշտոնից;
- Արսեն Մարտիրոսյանը նշանակվել է Լոռու մարզի դատախազ՝ ազատվելով Գլխավոր դատախազության հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալի պաշտոնից;
- Սևակ Հովհաննիսյանը նշանակվել է Արարատի մարզի դատախազ՝ ազատվելով Գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության պետի տեղակալի պաշտոնից;
- Արթուր Զաքարյանը նշանակվել է Գլխավոր դատախազության մեղադրանքի պաշտպանության և դատական ակտերի բողոքարկման վարչության ավագ դատախազ՝ ազատվելով Լոռու կայազորի զինվորական դատախազի պաշտոնից;
- Կարեն Հարությունյանը նշանակվել է Լոռու կայազորի զինվորական դատախազ՝ ազատվելով Զինվորական կենտրոնական դատախազության Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում քննվող գործերի բաժնի պետի պաշտոնից;
- Արման Ասլանյանը նշանակվել է Եղեգնաձորի կայազորի զինվորական դատախազ՝ ազատվելով Երևանի կայազորի զինվորական դատախազի պաշտոնից;
- Արթուր Անտոնյանը նշանակվել է Երևանի կայազորի զինվորական դատախազ՝ ազատվելով Զինվորական կենտրոնական դատախազության ավագ դատախազի պաշտոնից: