Մատչելիության հղումներ

Դատարանը վերացրեց «Սասնա ծռերի» անդամների նկատմամբ կիրառված սանկցիան


«Սասնա ծռեր» զինված խմբի 18 անդամների գործով դատավարությունն այս պահին շարունակվում է: Դատավոր Արտուշ Գաբրիելյանը վերացրեց խմբի անդամների նկատմամբ կիրառված սանկցիան, ու այժմ բոլոր 18 ամբաստանյալները դահլիճում են:

Փաստաբանները միջնորդեցին հետաձգել դատական նիստը, քանի որ ոչ բոլոր փաստաբաններն են ներկա:

Նիստի մեկնարկին փաստաբաններ Նինա Կարապետյանցը, Մուշեղ Շուշանյանն ու Արայիկ Պապիկյանը կրկին հրաժարվեցին կարգադրիչներին ցույց տալ իրենց պայուսակների պարունակությունը՝ նշելով, թե դա խուզարկություն է: Այդ երեք փաստաբաններն արձանագրություն կազմեցին և չներկայացան նիստերի դահլիճ:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG