Կիևում հարյուրավոր մարդիկ հարգանքի տուրք են մատուցել հայտնի լրագրող Պավել Շերեմետի հիշատակին, ով սպանվեց մեկ տարի առաջ այս օրը Ուկրաինայի մայրաքաղաքում՝ մեքենայում տեղադրված ռումբի պայթյունից:
Ցույցի դուրս եկած լրագրողներն ու իրավապաշտպանները երթով քայլել են դեպի նախագահական նստավայր ու Ազգային անվտանգության ծառայություն՝ պահանջելով գտնել սպանության մեղավորներին:
Հանցագործությունը բացահայտելու պահանջով Ուկրաինայի իշխանություններին է դիմել նաև ԵԱՀԿ մամուլի հարցերով հանձնակատար Հարլեմ Դեզիրը: