Մատչելիության հղումներ

Գերմանիան իր քաղաքացիներին կոչ է անում խուսափել Թուրքիա այցելելուց


Գերմանիայի ԱԳ նախարար Զիգմար Գաբրիել, արխիվ
Գերմանիայի ԱԳ նախարար Զիգմար Գաբրիել, արխիվ

Գերմանիայի արտգործնախարարությունը հորդորել է երկրի քաղաքացիներին զերծ մնալ Թուրքիա այցելելուց, զգուշացնելով , որ նրանք կարող են կանգնել ազատազրկման վտանգի առաջ: Բեռլինը արմատապես վերանայում է հարաբերությունները Անկարայի հետ՝այսօր հայտարարել է արտգործնախարար Զիգմար Գաբրիելը՝ տեղեկացնելով՝ Գերմանիան դիտարկում է Անկարայի նկատմամբ դիվանագիտական և տնտեսական պատժամիջոցների հարցը:

Կանցլեր Անգելա Մերկելը «անհրաժեշտ և անխուսափելի է որակել այս քայլերը»:

Ամսվա սկզբին Թուրքիայի իշխանությունները Ստամբուլում կալանավորել էին վեց իրավապաշտպանների, այդ թվում Գերմանիայի մի քաղաքացու՝ ահաբեկչությանն աջակցելու կասկածանքով:

Բեռլինը անհեթեթ է որակում այդ մեղադրանքները, չբացառելով, որ Եվրամիությունը կարող է սառեցնել ֆինանսական օգնությունը Թուրքիային՝ մարդու իրավունքները կոպտորեն ոտնահարելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG