Մատչելիության հղումներ

Թրամփ. Ես ռուսների օգնության կարիքը չունեի


Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը խիստ քննադատել է նախորդ նախագահական ընտրություններին ռուսների միջամտությունն ուսումնասիրող պաշտոնյաներին, պնդելով, թե ինքը ռուսների օգնության կարիքը չուներ մրցակցի՝ դեմոկրատ Հիլարի Քլինթոնի վերաբերյալ վարկաբեկող տեղեկություններ գտնելու համար:

«Նյու Յորք Թայմս»-ին Թրամփի տված հարցազրույցից ժամեր անց հաղորդվեց, որ Թրամփի ավագ որդին և նախագահական ընտրություններում նրա նախընտրական շտաբի ղեկավար Փոլ Մանաֆորտը համաձայնել են հաջորդ շաբաթ վկայություն տալ Սենատի հանձնաժողովում՝ ռուսների հետ ունեցած հանդիպումների մասին:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ նախագահական քարոզարշավի ժամանակ Թրամփ կրտսերը հանդիպել էր Կրեմլի հետ սերտ կապեր ունեցող փաստաբան Նատալյա Վեսելնիցկայային, ով խոստացել էր Դեմոկրատական կուսակցության թեկնածու Հիլարի Քլինթոնին վարկաբեկող նյութեր տրամադրել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG