Մատչելիության հղումներ

Ռուսաստանը խստացնում է պատիժը ընտրական «կարուսելի» համար


Ընտրություններ Ռուսաստանում, արխիվ
Ընտրություններ Ռուսաստանում, արխիվ

Ռուսաստանի խորհրդարանի ստորին պալատը՝ Պետդուման օրենք է ընդունել, որն ավելի խիստ պատիժ է սահմանում ընտրությունների ժամանակ «կարուսելի» համար:

«Կարուսելը» այն է, երբ քվեաթերթիկները ապօրինի ճանապարհով ընտրատեղամասից ընտրատեղամաս են տեղափոխվում:

Օրենքը Պետդումայում ընդունվեց երրորդ ընթերցմամբ, և այժմ այն պետք է հաստատի Դաշնային ժողովի վերին պալատը՝ Դաշնության խորհուրդը, ինչից հետո այն կուղարկվի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ վավերացման համար:

Համաձայն օրինագիծի՝ ապօրինի ճանապարհով քվեաթերթիկների ձեռքբերման ու շրջանառության համար օրինազանցը կդատապարտվի մինչև 5 տարվա ազատազրկման: «Կարուսել» կազմակերպելու համար տուգանքի չափը նույնպես մեծացվել է՝ 200 հազար ռուբլուց հասցվելով 500 հազարի: Մեկ անգամից ավելի քվեարկելու դեպքում օրինազանցը կտուգանվի 300 հազար ռուբլով:

Ընդդիմադիրները նշում են, որ «կարուսելի» համակարգը տասնյակ տարիներ գործածվում է ոչ միայն Ռուսաստանում, այլև հետխորհրդային երկրներում:

Ռուսաստանում նախագահական ընտրությունները նախատեսված են հաջորդ տարի մարտի 18-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG