Մատչելիության հղումներ

Իրանի Պահապանների կորպուսը ԱՄՆ-ից պահանջում է տեղափոխել ռազմակայանները


Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Մոհամադ Ալի Ջաֆարի, արխիվ
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Մոհամադ Ալի Ջաֆարի, արխիվ

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ղեկավարը զգուշացրել է ԱՄՆ-ին՝ տեղափոխել իր ռազմակայանները Պարսից ծոցի տարածաշրջանում և խուսափել Թեհրանի նկատմամբ նոր պատժամիջոցների շուրջ «սխալ հաշվարկներից»: Այս մասին հաղորդում են Իրանի լրատվական գործակալությունները:

Հիշեցնենք, հուլիսի 18-ին Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը նոր պատժամիջոցներ սահմանեց Իրանի նկատմամբ՝ բալիստիկ հրթիռների ծրագրի համար:

«Եթե Միացյալ Նահանգները ցանկանում է պատժամիջոցներ իրականացնել Իրանի պաշտպանության և Պահապանների նկատմամբ, ապա պետք է նաև իր տարածաշրջանային բազաները տեղափոխի Իրանի շուրջ մոտ 1000 կիլոմետր հեռավորության վրա և տեղյակ լինի, որ բարձր գին կվճարի որևէ սխալ հաշվարկի համար», - հայտարարել է Պահապանների կորպուսի հրամանատար Մոհամադ Ալի Ջաֆարին:

Պենտագոնը հայտարարել է, որ ռազմաբազաները տեղափոխելու մտադրություն չունի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG