Աֆղանստանցի 6 աղջիկները, որոնք ի սկզբանե չէին կարողանում Միացյալ Նահանգներ մուտքի վիզա ստանալ, Վաշինգտոնի Ռոբոտիքս մրցույթում արծաթե մեդալ են շահել՝ «խիզախ ձեռբերումների համար»:
Հիշեցնենք, Աֆղանստանի թիմի վիզայի դիմումը նախ մերժվել էր, սակայն պատմությունը ուշագրավ զարգացում ունեցավ՝ գործին միջամտեց անձամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ հորդորելով պատասխանատու անձանց տրամադրել աղջիկներին մուտքի արտոնագիր մրցույթին մասնակցելու համար:
Աֆղանստանը Ռոբոտիքսին ներկայացրել էր մի ռոբոտ, որը տարբերակում է կապույտ և նարնջագույն գույները և հավաքում դրանք համապատասխան տեղերում:
Ի դեպ, ինչպես հայտնում է ստեղծարար տեխնոլոգիաների Թումո կենտրոնը, մրցույթում Հայաստանը ներկայացնող կենտրոնի ռոբոտաշինության թիմը 161 երկրների շարքում գրավել է երրորդ տեղը և արժանացել բրոնզե մեդալի:
Մրցույթի հաղթող է դարձել Եվրոպայի հավաքականը։