Թուրքիան կարող է միջնորդ դառնալ արաբական երկրների և Կատարի միջև շարունակվող դիվանագիտական ճգնաժամը հանգուցալուծելու համար` հայտարարել է փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը «Ալ Ջազիրա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թուրքիայի նախագահը այս շաբաթ երկօրյա դիվանագիտական շրջայցով մեկնելու է Կատար, Քուվեյթ և Սաուդյան Արաբիա:
Անցած ամսվանից արաբական յոթ երկրներ սառեցրել են դիվանագիտական կապերն ու հաղորդակցությունը Կատարի հետ՝ ծայրահեղական խմբավորումներին աջակցելու, տարածաշրջանում իրավիճակը ապակայունացնելու համար:
Կատարը չի ընդունում այդ մեղադրանքները: