Մատչելիության հղումներ

Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն Վրաստանում այսօր այցելել է շփման գոտի: Պորոշենկոն և Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին շփման գծից հեռադիտակներով ուսումնասիրել են Հարավային Օսիայում տեղակայված ռուսական ռազմակայանը:

Վրաստանի նախագահի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ Պորոշենկոն իրավիճակը համեմատել է Ուկրաինայի արևելքի հետ, որտեղ Ռուսաստանի աջակցությամբ անջատականները երկու շրջան են վերահսկում:

Լրագրողների հետ զրույցում Պորոշենկոն ասել է, թե օկուպացիայի գիծ է այցելել, որպեսզի Ուկրաինայի անունից ամուր աջակցություն հայտնի Վրաստանի տարածքային ամբողջականությանը, անկախությանը և ինքնիշխանությանը: «Մեր երկրների դեմ ագրեսորը նույնն է՝ Ռուսաստանի Դաշնությունը», - Վրաստանում հայտարարել է Ուկրաինայի նախագահը:

Վրաստան եռօրյա այցը Ուկրաինայի նախագահը ավարտել է Բաթումիում, որտեղ Վրաստանի նախագահի հետ մասնակցել է վրաց-ուկրաինական ներդրումային համաժողովի բացմանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG