Մատչելիության հղումներ

ՌԴ Դաշնության խորհուրդը վավերացրեց հայ-ռուսական համատեղ զորախումբ ստեղծելու համաձայնագիրը


Հայ-ռուսական համատեղ զորավարժություններ, արխիվ

Ռուսաստանի խորհրդարանի՝ Դաշնային ժողովի վերին պալատի՝ Դաշնության խորհրդի այսօրվա նիստին ներկայացված փաստաթղթի բացատրությունում նշված է, որ համատեղ զորախումբը նախատեսված է Կովկասյան տարածաշրջանում ռազմական անվտանգություն ապահովելու նպատակով: Այն կոչված է կանխելու և հետ մղելու Ռուսաստանի և Հայաստանի դեմ հնարավոր զինված հարձակումը տարածաշրջանի սահմաններում: Զորախմբի խնդիրների մեջ է մտնում նաև երկու երկրների ցամաքային և օդային սահմանների պաշտպանությունը: Համատեղ զորախումբը կիրառվելու է Ռուսաստանի և Հայաստանի Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարների համատեղ որոշմամբ, իսկ խաղաղ ժամանակ զորախմբի գործողությունները կանոնակարգվելու են կողմերի գլխավոր շտաբերի համատեղ հրամաններով:

Դաշնության խորհրդին ներկայացված համաձայնագրին կից պարզաբանման մեջ նշված է, որ համաձայնագրի իրականացումը ամբողջովին համապատասխանում է Ռուսաստանի շահերին, նպաստում է երկու երկրների անվտանգության ապահովմանը և դաշնային բյուջեից լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջում:

Համաձայնագիրը ստորագրվել է 2016-ի նոյեմբերի 30-ին՝ Մոսկվայում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG