Մատչելիության հղումներ

Լարված իրավիճակ Ֆիրդուսի տոնավաճառի մոտ. տարածք շինտեխնիկա է բերվել


Ֆիրդուսի տոնավաճառի մոտ լարված վիճակ է. կառուցապատողն շինտեխնիկա է բերել՝ շինարարությունը սկսելու համար։ Առևտրականները թույլ չեն տալիս քանդել տաղավարները։

«Մեզ ոչ մի բան չեն զգուշացրել, առավոտյան գողտու-գողտու եկել են ուզեցել են քանդել։ Մեզ ասում են՝ մենակ պալատկաներն են քանդում, բայց դե չենք հավատում», - «Ազատության» հետ զրույցում ասացին առևտրականները։

Դժգոհ են նաև այդ տարածքում տներ ունեցող քաղաքացիները. - «Մեզ հետ պայմանագիր չկա, մեզ գումար չեն տվել»:

Նշենք, որ կառավարության որոշմամբ՝ տարածքը հանրային գերակա շահ է ճանաչվել դեռ 2007-ին։ Քաղաքապետն այս տարվա հունիսին հայտարարել էր, որ ներդրողը սկսելու է շինարարական աշխատանքները, և ոլորտի պատասխանատուներին հանձնարարել էր բանակցություններ սկսել տեղի առևտրականների հետ՝ նրանց այլ վայրեր տեղափոխելու համար։ Քաղաքային իշխանությունները պետք է նաև պայմանավորվեին, որ Ֆիրդուսի շուկայի առևտրականներից այլ տոնավաճառներում որոշ ժամանակ գումար չգանձեն։

Նշենք, որ մեկ ամիս առաջ առևտրականները քաղաքապետարանում հանդիպել և հարցը քննարկել էին քաղաքապետի հետ։ Նրանք խնդրել էին իրենց ընդառաջել և տոնավաճառից դուրս գալու վերջնաժամկետ սահմանել դեկտեմբերի 31-ը։

Մանրամասները՝ քիչ անց

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG