Մատչելիության հղումներ

HRW-ը քննադատում է Ռուսաստանին


Human Rights Watch-ը քննադատել է Ռուսաստանին, պնդելով, թե Կրեմլը ինտերնետում լայնածավալ արշավ է սկսել ազատ խոսքի դեմ և հետապնդում է ընդդիմախոսներին՝ ծայրահեղականության դեմ պայքարի քողի տակ:

Այսօր հրապարակած ծավալուն զեկույցում միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը պնդում է՝ արագացված կարգով Ռուսաստանի խորհրդարանում ընդունված օրենքները հնարավորություն են տալիս կառավարությանը խստացնել վերահսկողությունը համացանցում՝ դրանով իսկ խախտելով մարդկանց իրավունքները: Վիճակագրությունը փաստում է՝ անցած հինգ տարիներին երկրում տասնյակ մարդիկ քրեական պատասխանատվության են ենթարկվել սոցիալական ցանցերում կատարած գրառումների համար, ահաբեկչության դեմ պայքարի հիմքով էլ հարյուրավոր կայքեր արգելափակվել են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG