Մատչելիության հղումներ

Տարոն Մարգարյանը շնորհավորել է Ժորժ Կեպենեկյանին Լիոնի քաղաքապետ ընտրվելու առթիվ


Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյան, արխիվ
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյան, արխիվ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի մայրաքաղաքի գործընկեր քաղաք ֆրանսիական Լիոնի հայազգի նորընտիր քաղաքապետ Ժորժ Կեպենեկյանին:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության համաձայն՝ ուղերձում, մասնավորապես, ասված է. - «Երևանի բնակչության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ՝ Լիոնի քաղաքապետի պաշտոնում ընտրվելու առթիվ և Ձեր պատասխանատու բարձր պաշտոնում մաղթում եմ հաջողություն՝ ի շահ Լիոնի քաղաքացիների: Վերջին տարիներին մեր երկու քաղաքապետարանները միասին բազմաթիվ ծրագրեր են իրականացրել, և ես բարձր եմ գնահատում Ձեր դերը Լիոն քաղաքի հետ մեր կապերի խորացման գործընթացում»:

«Վերահաստատելով մեր երկու քաղաքների միջև առկա համագործակցային և բարեկամական կապերի ամրապնդման ու ընդլայնման հարցում իմ պատրաստակամությունը, Ձեզ հարմար ժամանակահատվածում սիրով հրավիրում եմ Ձեզ այցելել Երևան, ուր Դուք միշտ սպասված եք», - Կեպենեկյանին գրել է Մարգարյանը:

Ժորժ (Գևորգ) Կեպենեկյանը Լիոնի քաղաքապետ է ընտրվել երեկ՝ քաղաքապետարանի խորհրդի արտակարգ նիստում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG