Մատչելիության հղումներ

Էրդողանի 50 ծաղրանկար՝ գերմանական ցուցահանդեսում


Ռեջեփ Էրդողանի ծաղրանկար, արխիվ
Ռեջեփ Էրդողանի ծաղրանկար, արխիվ

Գերմանիայի թանգարաններից մեկում այսօր նոր ցուցադրություն է բացվել, որտեղ ներկայացված են Թուրքիայի կառավարության ու նախագահ Ռեջեփ Էրդողանի շուրջ հինգ տասնյակ ծաղրանկարներ: Ըստ կազմակերպիչների, իրենց նպատակն է ցույց տալ այդ երկրում մարդու իրավունքների ոտնահարման ու խոսքի ազատության սահմանափակման աղաղակող դեպքերը:

DPA գործակալությունը փաստում է, որ պաշտոնական Անկարան վերջին տարիներին բիրտ միջոցներ է կիրառում թուրք ծաղրանկարիչների նկատմամբ: Անցած տարի «Ջումհյուրիեթ» թերթի երկու աշխատակիցներ ազատազրկվեցին՝ ֆրանսիական «Շառլի Էբդո» երգիծական ամսագրի՝ Մուհամեդ մարգարեի պատկերները արտատպելու համար:

Գերմանական աղբյուրները չեն բացառում, որ այս ցուցադրությունը կարող է է՛լ ավելի խորացնել դիվանագիտական լարվածությունը Անկարայի և Բեռլինի միջև, որ սկսվեց անցած տարվանից, երբ Բունդեսթագը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG