Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Էրդողանը ծրագրում է հաջորդ շաբաթ այցելել Սաուդյան Արաբիա, Քուվեյթ և Կատար, որոնց միջև դիվանագիտական ճգնաժամը չի մարում շաբաթներ շարունակ:
Անցած ամսվանից արաբական յոթ երկրներ սառեցրել են դիվանագիտական կապերն ու հաղորդակցությունը Կատարի հետ՝ ծայրահեղական խմբավորումներին աջակցելու, տարածաշրջանում իրավիճակը ապակայունացնելու համար: Կատարը չի ընդունում այդ մեղադրանքները:
Էրդողանը, որ հայտնի է էներգակիրներով հարուստ Կատարի հետ իր սերտ հարաբերություններով, պաշտպանում է այդ երկրի իշխանություններին՝ քննադատելով սահմանված պատժամիջոցները: