Մատչելիության հղումներ

Վաշինգտոն. Իրանը հետևում է ստանձնած պարտավորություններին


ԱՄՆ - Սպիտակ տունը Վաշինգտոնում
ԱՄՆ - Սպիտակ տունը Վաշինգտոնում

Նախագահ Թրամփի վարչակազմը հաստատել է, որ Իրանը հետևում է միջուկային ծրագրի շուրջ գերտերությունների հետ ձեռք բերված պայմանավորվածություններին: Միաժամանակ, Սպիտակ տունը հայտարարել է, թե մտադիր է այսուհետ առավել խիստ հետևել դրանց իրագործմանը, ինչպես նաև նոր պատժամիջոցներ սահմանել Թեհրանի նկատմամբ՝ ահաբեկչության հովանավորման և տարածաշրջանն ապակայունացնող քայլերի համար:

Հունվարին իշխանությունը ստանձնելուց հետո Թրամփի վարչակազմն արդեն երկրորդ անգամն է հրապարակավ հաստատում, որ Իրանը հավատարիմ է համաձայնագրին, որը նախընտրական արշավի ընթացքում Դոնալդ Թրամփը որակում էր որպես «աղետալի գործարք»:

Ըստ օրենքի, գործադիր իշխանությունը պարտավոր է յուրաքանչյուր երեք ամիսը մեկ հաշվետվություն ներկայացնել Կոնգրեսին՝ 2015-ին կնքված գործարքի վերաբերյալ, որով Թեհրանը պարտավորվեց սահմանափակել իր միջուկային գործունությունը՝միջազգային սահմանափակումների մեծ մասը վերացնելու դիմաց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG