Մատչելիության հղումներ

Դոնեցկի անջատականները հաստատում են, որ գերեվարել են «Ազատության» թղթակցին


Ստանիսլավ Ասեև
Ստանիսլավ Ասեև

Ռուսամետ անջատականները Ուկրաինայի արևմուտքում՝ Դոնեցկի տարածաշրջանում հաստատել են, որ իրենց մոտ են պահում «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի ուկրաինական ծառայությանը թղթակցող բլոգեր, լրագրող Ստանիսլավ Ասեևին: Այդ մասին հայտնել է ուկրաինացի նախկին պատգամավոր Եհոր Ֆիրսովը:

Ուկրաինացի լրագրողը, ով իր հրապարակումները ստորագրում է Ստանիսլավ Վասին անվամբ, անհետացել էր հունիսի 2-ին: Ֆիրսովը Ֆեյսբուքում գրել է, որ անջատականները Ասեևի մորը թույլ են տվել այցելել գերության մեջ գտնվող լրագրողին: Անջատականները բլոգերին մեղադրում են լրտեսության մեջ, և նրան սպառնում է մինչև 14 տարվա ազատազրկում:

«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի գլխավոր խմբագիր Նենադ Պեյիչը ավելի վաղ հայտարարել էր, որ Ասեևի ձերբակալությունը, եթե այդպիսին տեղի է ունեցել, «խորապես տագնապեցնող և ապօրինի է», և ինքը մտավախություն ունի, որ բլոգերի կյանքը վտանգված է: «Պահանջում ենք, որ նա անհապաղ ազատ արձակվի և երաշխավորվի նրա անվտանգությունը», - ասել էր Պեյիչը:

Ուկրաինացի լրագրողի ճակատագրով անհանգստացած են նաև Լրագրողների պաշտպանության կոմիտե, Human Rights Watch, Լրագրողներ առանց սահմանների միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները, Ուկրաինայի Լրագրողների ազգային միությունը, որոնք նույնպես Ասեևին անմիջապես ազատ արձակելու կոչ են արել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG