Մատչելիության հղումներ

Զարիֆ․ Իրանը հակասական ազդակներ է ստանում Թրամփի վարչակազմից


ԱՄՆ - Իրանի նախագահ Մոհամադ Ջավադ Զարիֆը Արտաքին հարաբերությունների խորհրդում, Նյու Յորք, 17-ը հուլիսի, 2017թ․
ԱՄՆ - Իրանի նախագահ Մոհամադ Ջավադ Զարիֆը Արտաքին հարաբերությունների խորհրդում, Նյու Յորք, 17-ը հուլիսի, 2017թ․

Իրանը «հակասական ազդակներ» է ստանում Թրամփի վարչակազմից միջուկային կարևորագույն պայմանագրի ճակատագրի վերաբերյալ, երեկ հայտարարել է երկրի արտգործնախարարը։

Այս հայտարարությունից ժամեր անց ԱՄՆ-ը Դոնալդ Թրամփի նախագահ դառնալուց հետո երկրորդ անգամ է հաստատել, որ պաշտոնական Թեհրանը կատարում է միջուկային համաձայնագրի պայմանները, սակայն, միևնույն ժամանակ, Թրամփը շարունակում է այն «վատ գործարք» համարել և խստացնել Իրանի դեմ այլ հարցերով պատժամիջոցները։

«Մենք հակասական ազդակներ ենք ստանում, ուստի չգիտենք դրանք ինչպես մեկնաբանել», - ասել է Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը Նյու Յորքի Արտաքին հարաբերությունների խորհրդում, ավելացնելով, որ Թեհրանը լուրջ է տրամադրված այս պայմանագրի վերաբերյալ և շարունակելու է կատարել իր պարտավորությունները միջուկային հարցերի հետ կապված պատժամիջոցների չեղարկման դիմաց։

Միացյալ Նահանգների վարչակազմը երեկ հաստատեց, որ Իրանը շարունակում է հավատարիմ մնալ 2015 թվականի միջուկային պայմանագրին և դրա դիմաց կշարունակի ստանալ պատժամիջոցների մեղմացում։ Մյուս կողմից, Թրամփի վարչակազմը խոստանում է շարունակել պատժամիջոցները բալիստիկ հրթիռների, արագընթաց նավերի և այլ հարցերով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG