Մատչելիության հղումներ

Ռուսաստանի խոշորագույն ընկերություններից մեկը` «ԱՖԿ Սիստեման», այսօր հայտարարել է տեխնիկական դեֆոլտի մասին, որը վերաբերում է շուրջ 4 միլիարդ ռուբլու վարկային պարտավորություններին:

Ընկերության ֆինանսական խնդիրների պատճառը նավթային «Ռոսնեֆտ» ընկերության հետ դատական վեճն է, որի արդյունքում «ԱՖԿ Սիստեմային» պատկանող ակտիվների մի զգալի մասի հանդեպ կալանք է սահմանվել:

«ԱՖԿ Սիստեմայի» 11 հոգանոց տնօրենների խորհրդի անդամներից մեկը Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանն է: Նա զբաղեցնում է ընկերության անկախ տնօրենի, ինչպես նաև պագևատրումների և կորպորատիվ կառավարման կոմիտեի նախագահի պաշտոնները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG