Մատչելիության հղումներ

Ստեփանծմինդա-Լարս ճանապարհը մինչև հուլիսի 20-ը օրական մի քանի ժամով փակ կլինի. ՏԿՏՏՆ


Լարսի անցակետը, արխիվ
Լարսի անցակետը, արխիվ

Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը հուլիսի 17-ից 20-ը ներառյալ օրական մի քանի ժամով փակ է լինելու։ Այս մասին հայտնում է Հայաստանի տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը (ՏԿՏՏՆ)՝ վկայակոչելով Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտը։

Ըստ նախարարության, կատարվում են ճանապարհին հարող ժայռոտ լանջերի մաքրման աշխատանքներ, ինչի պատճառով անհրաժեշտ է պարբերաբար ժամանակավորապես դադարեցնել ավտոմեքենաների երթևեկությունը, մասնավորապես, նախատեսվում է հուլիսի 17-ից մինչև հուլիսի 20-ը ներառյալ՝ առավոտյան ժամը 07:00-ից երեկոյան ժամը 18:00-ը ընկած ժամանակահատվածում, ճանապարհը օրական մի քանի անգամ փակել 2 ժամով:

Ըստ ՏԿՏՏՆ-ի, նշված ռեժիմով երթևեկությունն իրականացվելու է պարեկային ոստիկանության անմիջական վերահսկողության և համակարգման ներքո:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG