Մատչելիության հղումներ

30 տնօրենների ներկայացուցիչ Հարություն Հարությունյանը «Ազատության»-ը փոխանցեց, որ բոլոր 30 տնօրենները հրաժարվել են ներկայացված հայցերից։

Այսօր ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության և դրա ղեկավար Դանիել Իոաննիսյանի դեմ ներկայացրած հայցից հրաժարվել էր տնօրեններից Երանուհի Հարությունյանը։

Հիշեցնենք՝ խորհրդարանական ընտրություններից առաջ «Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպությունը հայտարարել էր, որ հարյուրից ավելի դպրոցների և մանկապարտեզների տնօրեններ խոստովանել են, որ Հանրապետական կուսակցության համար ընտրողների ցուցակներ են կազմել՝ դրանք հանձնելով մարզպետարան, թաղապետարան կամ ընտրական շտաբ: Կազմակերպությունը ներկայացրել էր նաև տնօրենների հետ զրույցների ձայնագրությունները։

Արդեն ընտրություններից հետո հայտնի դարձավ, որ դպրոցների և մանկապարտեզների 30 տնօրեններ դիմել են դատարան՝ ընդդեմ «Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության՝ պահանջելով հերքում և 2-ական միլիոն դրամ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG