Մատչելիության հղումներ

Պայթյուն Դամասկոսում՝ Ռուսաստանի դեսպանատան մոտ


Ռուսաստանի դեսպանատունը Դամասկոսում, արխիվ
Ռուսաստանի դեսպանատունը Դամասկոսում, արխիվ

Սիրիական պետական ՍԱՆԱ գործակալությունը հաղորդում է, որ հուլիսի 16-ին Դամասկոսում Ռուսաստանի դեսպանատան մոտ երկու պայթյուն է որոտացել։

ՍԱՆԱ-ի տեղեկություններով՝ արկերից մեկը հարվածել է դեսպանության շինություններից մեկին և նյութական վնաս պատճառել, մյուսը պայթել է դեսպատան հարակից տարածքում։

Դեսպանատան հարևանությամբ գտնվող բնակելի թաղամասում պայթյունի հետևանքով առնվազն 7 մարդ է վիրավորվել, սակայն հայտնի չէ արդյո՞ք այս հարձակումը հատուկ դեսպանատանն էր ուղղված, թե՞՝ ոչ։

Առայժմ ոչ մի խմբավորում չի ստանձնել պայթյունների պատասխանատվությունը։

Նշենք, որ զինյալները, որոնք կռվում են Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի դեմ, ում աջակցում է Ռուսաստանը, անցյալում Ռուսաստանի դեսպանատան դեմ նման հարձակումներ իրականացրել են։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG