Մատչելիության հղումներ

Ստոլտենբերգը հորդորել է Թուրքիային և Գերմանիային հարթել տարաձայնությունները


ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, արխիվ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, արխիվ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի և Գերմանիայի պաշտպանության նախարարների հետ` հորդորելով նրանց հարթել տարաձայնությունները գերմանացի պատգամավորներին Թուրքիայում գտնվող ռազմակայան թողնելու վերաբերյալ:

Նախօրեին պաշտոնական Բեռլինը հաղորդեց, որ Անկարան թույլ չի տվել Բունդեսթագի պատգամավորների մուտքը Անկարայից 250 կիլոմետր հեռավորությամբ գտնվող «Քոնյայի» ավիաբազա: Ավելի վաղ Թուրքիան արգելափակել էր նաև գերմանացի օրենսդիրների մուտքը «Ինջիրլիք», ինչից հետո Բեռլինը որոշել էր դուրս բերել իր զորախումբը այդ ռազմակայանից, որտեղ ևս ՆԱՏՕ-ի ուժերն են տեղակայված:

Երկու երկրների հարաբերությունները սկսեցին սրվել անցած տարվանից, երբ Բունդեսթագը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Ամիսներ առաջ էլ Բեռլինն արգելեց թուրք պատգամավորների քարոզչական հանդիպումները իր երկրի տարածքում, ինչին ի պատասխան Թուրքիայի նախագահ Ռեջեփ էրդողանը նրանց ֆաշիստ ու նացիստ որակեց:

«Հույս ունենք, որ ՆԱՏՕ-ի երկու դաշնակից երկրները կկարողանան փոխհամաձայնության գալ և լուծել տարաձայնությունները», - ասել է ռազմական դաշինքի խոսնակը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG