Մատչելիության հղումներ

Իրանի նախագահի եղբայրը ձերբակալվել է ֆինանսական հանցագործության կասկածանքով


Ղոլամ հոսեյն Մոհսելի էժեյի, արխիվ

Իրանի նախագահ Հասան Ռոհանիի կրտսեր եղբայրը՝ Հոսեյն Ֆերեիդունը ձերբակալվել է ֆինանսական հանցագործություններ կատարելու կասկածանքով:

«Այս անձի վերաբերյալ տարբեր հետաքննություններ են իրականացվել: Այլ մարդիկ ևս ներգրավվել են քննության շրջանակներում, նրանցից ոմանք բանտում են», - այսօր հայտարարել է Իրանի արդարադատության նախարարության խոսնակ, նախարարի առաջին տեղակալ Ղոլամ հոսեյն Մոհսելի էժեյին: .

«Երեկ հայտարարվեց նրա ազատ արձակման համար գրավի չափը, բայց քանի որ նա չկարողացավ այն մուծել, նա տեղափոխվեց բանտ», - ասել է էժեյին:

Ֆերեիդունին, ով նաև նախագահի օգնականն է, իշխանության քննադատները երկար ժամանակ մեղադրում էին ֆինանսական հանցագործությունների և կոռուպցիայի մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG