Մատչելիության հղումներ

Իրանի դատարանը ԱՄՆ-ի քաղաքացիություն ունեցող անձին դատապարտել է 10 տարվա ազատազրկման՝ լրտեսության մեղադրանքով: Այս մասին հայտարարել է դատարանի մամուլի խոսնակը՝ առանց նշելու դատապարտվածի անունը և դատավճռի կայացման օրը:

Խոսնակը հավելել է, որ դատապարտվածը Միացյալ Նահանգների և մեկ այլ երկրի քաղաքացիություն ուներ:

«Այդ անձը տեղեկություններ էր հավաքագրում և ուղղակիորեն ուղղորդվում էր Ամերիկայի կողմից», - ասել է խոսնակը:

Հունվարին Թեհրանի գլխավոր դատախազը հայտարարեց, որ շուրջ 70 «լրտեսներ» իրենց պատիժն են կրում Թեհրանի բանտերում:

Հոկտեմբերին էլ ամերիկա-իրանական բիզնես խորհրդատու Սիամակ Նամազին և նրա 80-ամյա հայրը՝ Բաքեր Նամազին՝ ՅուՆԻՍԵՖ-ի նախկին պաշտոնյան, դատապարվեցին 10 տարվա ազատազրկման «լրտեսության և ամերիկյան կառավարության հետ համագործակցելու համար»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG