Մատչելիության հղումներ

Անկարան արգելում է գերմանացի օրենսդիրների մուտքը նաև Քոնիայի ռազմակայան


Թուրքիա - Գերմանական օդուժի Tornado ինքնաթիռներ Ինջիրլիք ռազմակայանում, արխիվ

Թուրքիայի իշխանությունները արգելել են գերմանացիր օրենսդիրների մուտքը Քոնիայում գտնվող ՆԱՏՕ-ի ռազմակայան: Գերմանիայի արտգործնախարարությունը հաղորդում է, թե Անկարան խնդրել է հետաձգել այցը՝ որպես փաստարկ բերելով երկկողմ հարաբերությունների ներկայիս վիճակը:

Ավելի վաղ, հիշեցնենք, Թուրքիան արգելել էր նաև գերմանացի պատգամավորների մուտքը Ինջիրլիքի ավիաբազա, ինչից հետո պաշտոնական Բեռլինը որոշել է դուրս բերել զորախումբը Ինջիրլիքից:

«Այժմ կառավարությունը, հատկապես կանցլեր Անգելա Մերկելը պետք է անհրաժեշտ քայլեր ձեռնարկի՝ Քոնիայում գտնվող մեր զինվորների հետ տեսակցությունը երաշխավորելու համար», - հայտարարել է կանցլերի կոալիցիոն գործընկեր կուսակցության պատգամավորը՝ հիշեցնելով, որ Գերմանիայում զինված ուժերը ենթարկվում են Բունդեսթագին, և պատգամավորների հանդիպումները զինվորների հետ պարտադիր պայման են համագործակցությունը շարունակելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG