Մատչելիության հղումներ

Երգչուհի Հասմիկ Հացագործյանը 60 տարեկան է


Հասմիկ Հացագործյան, լուսանկարը՝ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի կայքէջից

Երգչուհի, Հայաստանի վաստակավոր արտիստ Հասմիկ Հացագործյանը այսօր դարձավ 60 տարեկան:

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել երգչուհուն հոբելյանի առթիվ, որում, Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ, մասնավորապես ասված է․ - «Դուք հայ օպերային արվեստի և դասական երգեցողության դպրոցի երևելի ներկայացուցիչներից եք՝ արվեստասեր հանրության սերն ու ճանաչումը նվաճած արվեստագետ, որի անզուգական կատարումները մնայուն արժեքներ են մեր օպերային թատրոնի տարեգրության էջերում: Դրվատանքի է արժանի նաև Ձեր մանկավարժական գործունեությունը, որի շնորհիվ կրթվում և դաստիարակվում են երիտասարդ արվեստագետների նոր սերունդներ»:

Հասմիկ Հացագործյանը 1983 թվականից Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի է, 1985-ից դասավանդում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում: Ներկայացել է հետևյալ դերերգերով` Դեզդեմոնա` Վերդիի «Օթելլո», Վիոլետա` Վերդիի «Տրավիատա», Տոսկա` Պուչինիի «Տոսկա», Միմի` Պուչինիի «Բոհեմ», Պաոլինա` Դոնիցետտիի «Պողիկտոս», Նորմա` Բելլինիի «Նորմա», Անուշ` Տիգրանյանի «Անուշ», Օլիմպիա` Չուխաճյանի «Արշակ Բ» և այլն: Արժանացել է մի շարք երաժշտական մրցանակների, միջազգային մրցույթների դափնեկիր է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG