Yandex Taxi-ն և Uber տաքսի ծառայությունը որոշել են միասնաբար գործել հետխորհրդային տարածքի մի շարք երկրներում` այդ թվում Հայաստանում: Այդ մասին այսօր հայտարարել է Yandex Taxi ընկերության գլխավոր տնօրեն Տիգրան Խուդավերդյանը:
Ընկերությունները մոտ 300 միլիոն դոլարի ներդրում են նախատեսում իրականացնել, ինչպես նաև պատրաստվում են միավորել Uber-ի և Yandex Taxi-ի հաճախորդների բազաները Հարավային Կովկասի երեք երկրներում, Բելառուսում և Ղազախստանում: