Սպիտակ տունը «կատարյալ հիմարություն» է որակում նախագահ Դոնալդ Թրամփի իմփիչմենթի վերաբերյալ ամերիկյան Կոնգրեսում շրջանառության մեջ դրված նախագիծը: Այս մասին չորեքշաբթի երեկոյան հայտարարել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Սառա Հաքաբի-Սանդերսը:
Հիշեցնենք՝ Միացյալ Նահանգների նախագահին պաշտոնազրկելու նախագիծը հեղինակել է Կալիֆորնիայից ընտրված դեմոկրատ կոնգրեսական Բրեդ Շերմանը: Նրա համոզմամբ, պաշտոնանկ անելով Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Ջեյմս Քոմիին՝ Թրամփը խոչընդոտել է արդարադատությանը: