Մատչելիության հղումներ

Ֆիրդուսի տոնավաճառի առևտրականները չեն ցանկանում լքել տարածքը


Ֆիրդուսի տոնավաճառի առևտրականները դեմ են քաղաքապետարանի որոշմանը։ Նրանք հայտարարում են, որ այլ շուկաներում աշխատելու տեղ չեն գտնում, հետևաբար իրենց ներկայիս տարածքից դուրս գալ չեն ցանկանում։

«Սրանով մարդիկ իրենց տունն ու ընտանիքն են պահում, երեխա են մեծացնում։ Շատ պաշտոնյաներ, որ ժամանակին «Մոսկվիչ» մեքենա էին քշում, իսկ հիմա «Լեքսուս» են քշում, էս շուկայով էին ապրում, թող ոչ ոք էս շուկան բոմժանոց չհամարի», - ասաց «Ազատության» զրուցակիցներից մեկը։

Առևտրականները նշեցին, որ վաղը բողոքի ակցիա են պատրաստվում իրականացնել։

Հիշեցնենք՝ դեռ հունիսի սկզբին քաղաքապետարանը հայտարարեց, որ առաջիկայում Ֆիրդուսի փողոցում գործող շուկայի տարածքում շինարարական աշխատանքներ են մեկնարկելու։ Քաղաքապետը ոլորտի պատասխանատուներին հանձնարարեց բանակցել մայրաքաղաքում գործող տոնավաճառների և շուկաների սեփականատերերի հետ՝ վերոնշյալ առևտրականների գործունեությունն առևտրային այլ տարածքներ տեղափոխելու համար:

Մանրամասներն՝ ավելի ուշ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG