Մատչելիության հղումներ

Գաբրիել Գյոզալյանն ազատվեց Արագածոտնի մարզպետի պաշտոնից, մարզպետ նշանակվեց Աշոտ Սիմոնյանը


Արագածոտնի մարզպետ Գաբրիել Գյոզալյանն ազատվեց զբաղեցրած պաշտոնից՝ իր դիմումի համաձայն:

Նշենք, որ Գյոզալյանը ՀՅ Դաշնակցության անդամ է և մարզպետի պաշտոնում նշանակվել էր 2016 թվականի մարտին։

Այսօր կառավարության նիստում Արագածոտնի մարզպետ նշանակվեց Աշոտ Սիմոնյանը։

Կրթության և գիտության դաշնակցական նախարար Լևոն Մկրտչյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ հիմա երիտասարդ կադրերին են աշխատելու հնարավորություն ընձեռում։

«Մեկ տարվա ընթացքում դրված էր արագ վերցնելու հարց, որովհետև մենք մտանք կոալիցիա և փորձառու մարդիկ անհրաժեշտ էին՝ անցումային այն խնդիրներն արագ կարգավորելու համար, հիմա արդեն երիտասարդ կադրեր կան։ Մարզպետներն էլ մնալու են այստեղ աշխատեն, իրենք էլ մեր կուսակցության անդամ են։ Այստեղ ոչ մի ուրիշ խնդիր չկա», - ասաց Մկրտչյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG