Մատչելիության հղումներ

Դատավորը որոշեց սանկցիա կիրառել Լուսինե Սահակյանի նկատմամբ, նիստն ընդմիջվեց


Լուսինե Սահակյանը՝ դատական նիստերի դահլիճում, 13-ը ոհւլիսի, 2017թ.
Լուսինե Սահակյանը՝ դատական նիստերի դահլիճում, 13-ը ոհւլիսի, 2017թ.

Այսօր «Սասնա ծռեր»-ի անդամներից 18-ի գործով դատական նիստը մեկնարկից րոպեներ անց անորոշ ժամանակով ընդմիջվեց։ Նիստը նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը գնաց խորհրդակցական սենյակ՝ փաստաբան Լուսինե Սահակյանի նկատմամբ սանկցիա կիրառելու որոշում կայացնելու համար։

Դատավորը հայտարարեց, որ առանց իր թույլտվության Սահակյանը տեղից ելույթ է ունեցել։

Այս դատավարությունով անցնում են «Սասնա ծռեր»-ից 18-ը՝ Պավել Մանուկյանի որդին՝ Արամ Մանուկյանը, Հովհաննես Հարությունյանը, Թաթուլ Թամրազյանը, Արամ Հակոբյանը, Արթուր Մելքոնյանը, Գևորգ Իրիցյանը, Տիգրան Սարգսյանը, Տիգրան Մանուկյանը, Արայիկ Հակոբյանը, Արթուր Սողոմոնյանը, Գառնիկ Հովակիմյանը, Հովհաննես Վարդանյանը, Վարդան Գերավետյանը, Մարտիրոս Հակոբյանը (Դեդ), Սերգեյ Կյուրեղյանը, Թորոս Թորոսյանը, Մանվել Աթոյանը և Վարդգես Գևորգյանը:

2016 թվականի հուլիսի 17-ին Ոստիկանության պարեկապահակետային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքը գրաված և այն երկու շաբաթ իր վերահսկողության տակ պահելուց հետո իշխանություններին հանձնված «Սասնա ծռեր» զինված խմբի գործի շրջանակներում ավելի քան 60 մարդ է մեղադրվում, որոնց հիմնական մասին մեղսագրվում է կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով զենք և զինամթերք կրելը, փոխադրելը, շենք շինություններ գրավելը, պատանդ վերցնելը, գույք ոչնչացնելը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG