Մատչելիության հղումներ

ՆԱՏՕ-Ռուսաստան հանդիպում Բրյուսելում


Ռուսական Սու-24 ռազմական օդանավը թռչում է Բալթիկ ծովի վրայով, արխիվ
Ռուսական Սու-24 ռազմական օդանավը թռչում է Բալթիկ ծովի վրայով, արխիվ

Այսօր Բրյուսելում նախատեսված է ՆԱՏՕ-Ռուսաստան հանդիպումը, որի ընթացքում, ինչպես ակնկալվում է, քայլեր կձեռնարկվեն՝ նվազեցնելու վերջին օրերին առաջացած ռիսկերը՝ կապված Բալթիկ ծովի վրայով ռազմական օդանավերի թռիչքների հետ:

ՆԱՏՕ-ի ղեկավարները պատրաստվում են ճնշումների միջոցով ստիպել ռուս օդաչուներին ծրագրավորել թռիչքները, բալթյան տարածքով թռչելու ժամանակ ենթարկվել օդային երթևեկության հսկողությանը:

ՆԱՏՕ-ի փոխանցմամբ՝ անցած շաբաթ ռազմական դաշինքը երեք ռուսական օդանավ է «որսացել» ծովի վրա:

Ռուսաստանը պնդում է, որ թռիչքները համապատասխանում են միջազգային օրենքին:

Մոսկվան, իր հերթին, հայտնում է, որ անցած ամիս միջուկային կարողությամբ ամերիկյան B-52 ռմբակոծիչ է «որսացել» նույն տարածքում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG