Մատչելիության հղումներ

Սիրիական Համա նահանգում զոհվել է Ռուսաստանից գործուղված ռազմական խորհրդական Նիկոլայ Աֆանասովը: Այս մասին, ըստ ռուսական լրատվամիջոցների, հաղորդել է ՌԴ ռազմական գերատեսչությունը: Ռուս զինվորականը սպանվել է գնդակոծության հետևանքով:

Աֆանասովն ընդգրկված էր ռուսաստանցի ռազմական խորհրդատուների խմբում, որի խնդիրը սիրիական ցամաքային զորքի համար ուսումնավարժական մարզանքների կազմակերպումն է:

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը մայիսին հաղորդել էր Սիրիայում ռուսաստանցի մեկ այլ ռազմական խորհրդականի՝ Ալեքսեյ Բուչելնիկովի մահվան մասին: Երբ և որտեղ է սպանվել վերջինս, նախարարությունն այդ մասին չի հայտնել, բավարարվելով միայն արձանագրմամբ, թե զինվորականը մահացել է դիպուկահարի կրակոցներից:

2015 թվականի սեպտեմբերից ի վեր, երբ Մոսկվան ներքաշվեց Սիրիական պատերազմի մեջ, ռուսական լրատվամիջոցների տվյալներով Ռուսաստանը կորցրել է ավելի քան 3 տասնյակ զինծառայողների:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG