Մատչելիության հղումներ

ԱՄՆ նախագահը կայցելի Ֆրանսիա


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը տիկնոջ՝ Մելանիա Թրամփի հետ ժամանում է Համբուրգ՝ Մեծ քսանյակի գագաթնաժողովին, 6-ը հուլիսի, 2017թ.
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը տիկնոջ՝ Մելանիա Թրամփի հետ ժամանում է Համբուրգ՝ Մեծ քսանյակի գագաթնաժողովին, 6-ը հուլիսի, 2017թ.

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը և առաջին տիկին Մելանիա Թրամփը պլանավորում են հուլիսի 12-ին երկօրյա այցով մեկնել Ֆրանսիա՝ Փարիզում մասնակցելու Բաստիլի գրավման օրվա տոնակատարություններին:

Բաստիլի գրավման օրը՝ հուլիսի 14-ը Ֆրանսիայի գլխավոր ազգային տոներից է:

Նախագահ Թրամփը նաև բանակցություններ կունենա ֆրանսիացի պաշտոնակից Էմանյուել Մակրոնի հետ: Ակնկալվում է, որ հանդիպման հիմնական թեմաները կլինեն Սիրիայի հակամարտությունը և ահաբեկչության դեմ պայքարը:

Pew կենտրոնի վերջին հետազոտության համաձայն՝ ֆրանսիացիների միայն 14 տոկոսն է համոզված, որ Թրամփը ի վիճակի է «համաշխարհային հարցերում ճիշտ գործել»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG