Վրաստանի արտգործնախարար Միխեիլ Ջանելիձեն նշանակվել է փոխվարչապետ: Այդ մասին այսօր հայտնել է վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին, փոխանցում են վրացական լրատվամիջոցները:
Նոր փոխվարչապետ նշանակելու անհրաժեշտություն առաջացավ, երբ էներգետիկայի նախարար և փոխվարչապետ Կախա Կալաձեն հրաժարական տվեց՝ իշխող «Վրացական երազանք»-ից Թբիլիսիի քաղաքապետի պաշտոնում առաջադրվելու համար: