Մատչելիության հղումներ

Ռուսաստանը կարող է արտաքսել ամերիկացի դիվանագետների և առգրավել անշարժ գույք


ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրով
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրով

Ռուսաստանը քննարկում է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի օրոք անցյալ տարվա դեկտեմբերին 35 ռուսաստանցի դիվանագետի արտաքսմանը և դեսպանատանը պատկող երկու համալիրների փակմանը պատասխանելու գործողություն: Այդ մասին այսօր Ավստրիայում՝ չմանրամասնելով, ասել է արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Նա Վաշինգտոնի այդ քայլը որակել է որպես «աղաղակող քայլ, որն անոշոշ կացություն է ստեղծել»:

Օբաման իր պաշտոնավարման վերջին շաբաթներին ընդունած այդ որոշումն բացատրել է ամերիկյան նախագահական ընտրություններին ռուսների միջամտությանը պատասխանելու անհրաժեշտությամբ: Ռուսաստանը հերքում է միջամտութունը:

«Իզվեստիա» պարբերականն այսօր գրել է, որ Մոսկվայում քննարկում են 30 ամերիկացի դիվանագետների արտաքսելու և դեսպանատանը պատկանող անշարժ գույքն առգրավվելու հնարավորությունը: «Իզվեստիա»-ն նշել է, որ Ռուսաստանում հիասթափված են այն իրողությունից, որ դիվանագիտական վերը նշված խնդիրը չի լուծվել նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հուլիսի 7-ին Համբուրգում «Մեծ քսանի» հավաքի շրջանակներում տեղի ունեցած հանդիպումից հետո:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG