Մատչելիության հղումներ

Այսօր Սրեբրենիցայի սպանդի 22-րդ տարելիցն է


Բոսնիա-Հերցեգովինայում այսօր հարգանքի տուրք են մատուցում մահմեդական տղամարդկանց և պատանիների սպանդի զոհերի հիշատակին:

Հազարավոր բոսնիացիներ և մեծ թվով օտարերկրացիներ այսօր մասնակցում են սգո արարողություններին Սրեբրենիցա ավանում, որտեղ 1995 թվականին սերբական ուժերի կողմից զանգվածաբար սպանվել է արական սեռի 8 հազար բնակիչ: Դա համարվում է Երկրորդ աշխարհամարտից հետո Եվրոպայում ամենազանգվածային կոտորածը:

1992-95 թվականների բալկանյան պատերազմի տարիներին Սրեբրենիցան համարվել է «անվտանգության գոտի», որը, սակայն, չի կարողացել պաշտպանել թեթև զենքով զինված հոլանդացի խաղաղապահների փոքրաթիվ ստորաբաժանումը:

Եվրոպական Միության արտաքին քաղաքականության պատասխանատու Ֆեդերիկա Մոգերինին և ընդարձակման հարցով հանձնակատար Յոհանես Հանն այսօր հրապարակել են համատեղ հայտարարություն, որում ասվում է, որ «22 տարի առաջ այդքան դաժանաբար խախտված մարդու արժանապատվության, ազատության, դեմոկրատիայի և հավասարության արժեքներն այսօր դրված են Բոսնիա-Հերցեգովինան դեպի Եվրամիության հետ ինտեգրման տանող ճանապարհի հիմքում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG