Կրասնոյարսկում ոստիկանները ձերբակալել են ընդդիմադիր առաջնորդ Ալեքսեյ Նավալնիի նախընտրական արշավի տեղական համակարգող Ռուսլան Ռուդենկոյին և առգրավվել են քարոզարշավի նյութերը:
Ոստիկանները հայտարարել են, թե «ահազանգ են ստացել մի քաղաքացուց, ով ասել է, որ Կրասնոյարսկ են ուղարկվում Նավալնիի քարոզարշավի փաստաթղթեր, որոնցում կան ծայրահեղական բովանդակության նյութեր»:
Հակակոռուպցիոն բլոգեր և ակտիվիստ Նավալնին հայտարարել է, որ պայքարելու է 2018 թվականին նախագահ ընտրվելու համար, մինչդեռ, իշխանությունը հայտնել է, որ Նավալնիի թեկնածությունը չի գրանցվի, քանի որ նա մեղադրվել է կոռուպցիայի համար: Նավալնին մեղադրանքն ու դատավճիռը անվանում է քաղաքական հաշվեհարդար:
Ըստ վերլուծաբանների, 2018 թվականին կվերընտրվի ներկայիս նախագահ Վլադիմիր Պուտինը, որի համար դա կլինի արդեն 4-րդ նախագահության ժամկետը: