Մատչելիության հղումներ

Եվրամիությունը վավերացրեց Ուկրաինայի հետ Ասոցացման համաձայնագիրը


Եվրամիությունը պաշտոնապես վավերացրել է Ուկրաինայի հետ Ասոցացման համաձայնագիրը:

Եվրոպական խորհուրդն այսօր հայտարարել է, որ Եվրամիության 28 երկրների կողմից փաստաթղթի վավերացման գործընթացն ավարտվել է, և համաձայնագիրն ուժի մեջ կմտնի այս տարվա սեպտեմբերի 1-ին:

Այն պետք է ստորագրվեր 2013 թվականի նոյեմբերին, սակայն այն ժամանակ նախագահող Վիկտոր Յանուկովիչը Մոսկվայի ճնշման ներքո հրաժարվել էր դրանից, ինչը հանգեցրել էր Ուկրաինայում բողոքի լայնածավալ ակցիաների, որոնց արդյունքում Յանուկովիչը 2014 թվականի գահընկեց արվեց:

Ռուսաստանն այդ զարգացումներին արձագանքել է Ղրիմի բռնակցմամբ և սկսել է սատարել Դոնբասի ռուս անջատականներին: Գործող նախագահ Պետրո Պորոշենկոն համաձայնագիրը ստորագրել է 2014 թվականի հունիսին, սակայն այն չէր վավերացվել, քանի որ 2016 թվականի ապրիլին դրան դեմ էր արտահայտվել Նիդերլանդներում պարտադիր ուժ չունեցող հարցման մասնակիցների 61 տոկոսը:

Նույն տարվա դեկտեմբերին հոլանդացիները հավանություն են տվել համաձայնագրին, պայմանով, որ այն Ուկրաինային չի ընձեռի մեխանիկորեն Եվրամիության անդամ համարվելու կամ Եվրամիությունից ռազմական օգնություն ակնկալելու իրավունք:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG