Մատչելիության հղումներ

Նազարբաևը վավերացրել է քաղաքացիությունից զրկելու մասին վիճահարույց օրենքը


Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաև, արխիվ
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաև, արխիվ

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևն այսօր վավերացրել է վիճահարույց օրենքը, որով իշխանությունը կարող է քաղաքացիությունից զրկել ահաբեկչական գործողություններ կատարելու, Ղազախստանի կենսական շահերը վտանգելու և պետության դեմ դավադրություն, այդ թվում՝ նախագահի սպանություն ծրագրելու համար դատապարտված քաղաքացիներին:

Օրենքի քննադատների համոզմամբ, իշխանությունն այն կարող է կիրառել ընդդիմադիր քաղաքական գործիչների, այդ թվում՝ արտասահմանում ապաստանած մարդկանց դեմ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG